«Բարսելոնան» շարունակում է երազել Նեյմարի վերադարձի մասին։ Ակումբը չի հրաժարվում Նեյմարին իր շարքերը վերադարձնելու մտքից։ Կատալոնացիները փորձում էին գնել հարձակվողին նախորդ ամռանը, սակայն այդ ժամանակ ակումբները չհամաձայնեցին, այդ պատճառով գործարքը չկայացավ։

Այս ամռանը «Բարսելոնան» Նեյմարին ձեռք բերելն ամենևին էլ իրատեսական չէ, քանի որ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ակումբը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի։ Չնայած դրան՝ կատալոնացիները հույս ունեն իրականացնել Նեյմարի տրանսֆերը։ Նրանք մտադիր են կատարել փոխանակում իր երկու խաղացողներին ՝ Անտուան Գրիզմանին և Ֆելիպե Կոուտինյոյին՝ Նեյմարի տրանսֆերի դիմաց, այս մասին հայտնում է «Cuatro»-ն։

«Բարսելոնայից» Գրիզմանի հնարավոր հեռանալու մասին լուրերը վերջին օրերին ակտիվացել են։ Կատալոնացիների գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը հայտնել է, որ իրեն դժվար է Անտուանի համար տեղ գտնել խաղադաշտում:

Նշենք, որ Նեյմարը հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում 2013-17թ․-ին և ակումբից հեռացել է «ՊՍԺ»՝ ռեկորդային 222 մլն եվրոյի դիմաց։

Facebook Comments