Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիասաբալագան կարող է հեռանալ ակումբից և վերադառնալ Լա լիգա, այս մասին հայտնում է «The Sun»-ը։

Ըստ աղբյուրի՝ 25-ամյա դարպասապահին իրենց թիմում է ուզում տեսնել «Սևիլիան»։ Իսպանական ակումբը պլանավորում է վարձակալել Կեպային, բայց խնդիրը կարող է դառնալ նրա բարձր աշխատավարձը։ Լոնդոնյան ակումբում Կեպան ստանում է 8 մլն եվրո աշխատավարձ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կեպային ուզում է նաև իր թիմում տեսնել՝ «Վալենսիան»։

«Չելսիի» ղեկավարությունը այժմ նոր դարպասապահի փնտրտուքի մեջ է, որովհետև Կեպան այդպես էլ իրան չի արդարացնում։ Անձամբ Ֆրենկ Լեմպարդը խնդրել է ակումբի ղեկավարությանը նոր դարպասապահ գնել։

Այս մրցաշրջանում Իսպանացի դարպասապահը անցկացրել է 28 հանդիպում և բաց է թողել 35 գոլ։

Կեպան «Չելսի» էր տեղափոխվել «Ատլետիկից» 2018թ․-ին՝ 80 մլն եվրոյի դիմաց։

Facebook Comments