«Լիվերպուլը» բանակցում է Մյունխենի «Բավարիայի» հետ գերմանական թիմի կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի տրանսֆերի շուրջ: Ըստ «Sport.es» պարբերականի տվյալների՝ 29-ամյա իսպանացին արդեն համաձայնեցրել է Անգլիայի չեմպիոնի հետ պայմանագիրը և այժմ սպասում է, որ ակումբները համաձայնության գան տրանսֆերի շուրջ։

Աղբյուրի տվյալներով՝ գերմանական գրանդ ակումբը հույս ունի ֆուտբոլիստի տրանսֆերից ստանալ առնվազն 35 միլիոն եվրո։ Մերսիսայդցիներին նման գումարը ձեռնտու չէ, անգլիացիները փորձեր են ձեռնարկում գինը իջնելու համար։

Ալկանտարայի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2021-ի ամառը։ Գերմանիայի ավարտված առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է 24 հանդիպման և դարձել է 3 գոլի հեղինակ։

Facebook Comments