Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին ծնկի վնասվածք է ստացել: Կատալոնական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ Ումտիտին բուժում կստանա։ Ֆրանսիացու վերականգնման ժամկետներն անհայտ են։

Վերջին մեկուկես տարվա ընթացքում Ումտիտին հաճախ ծնկի խնդիրներ է ունեցել։ 2019/20 մրցաշրջանում Սամուելը «կապտանռնագույնների» կազմում անցկացրել է 18 հանդիպում տարբեր մրցաշարերում: Արդյունավետ գործողություններով պաշտպանը աչքի չի ընկել։

Այժմ «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղում է։ Կիկե Սետյենի թիմը «Ռեալից» հետ է 4 միավորով:

Ումտիտին «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2016թ․-ից։

Facebook Comments