«Բարսելոնայի» նախկին լեգենդար ֆուտբոլիստ Չավին, որն այժմ գլխավորում է Քաթարի «Ալ Սադ»-ը, ընդունել է հաջորդ մրցաշրջանում կատալոնական ակումբ վերադառնալու առաջարկը, հաղորդում է «Mundo Deportivo»-ի լրագրող Ֆրանսեսկ Ագիլարը Թվիթերում:

Հաղորդվում է, որ «Բարսելոնայի» ներկայիս գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը կամ կշարունակի աշխատել մինչեւ մրցաշրջանի ավարտը, կամ կհեռացվի աշխատանքից ժամանակից շուտ և այդ ժամանակ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ կնշանակվի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ՝ Գարսիա Պիմենտան:

Աղբյուրի համաձայն՝ Չավիին «Բարսելոնան» գլխավորելու առաջարկից առաջ ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեոն ստիպված է եղել ստանալ կատալոնացիների աջակցությունն այդ հարցում: 40-ամյա նախկին կիսապաշտպանին կառաջարկվի տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» և Սետյենի միջեւ «Սելտայի» դեմ Պրիմերայի 32-րդ տուրի խաղից հետո (2:2) կոնֆլիկտ է տեղի ունեցել: Ֆուտբոլիստները մարզիչին մեղադրել են որոշ տակտիկական որոշումների համար։ Ֆուտբոլիստները համաձայն չեն նաև մարզչի աշխատանքի առանձին մեթոդների հետ։ Նրանք կարծում են, որ հաջողության չեն հասնի, Եթե ոչինչ չփոխվի։

Այժմ «Բարսելոնան» 33 տուրերում հավաքելով 70 միավոր, երկրորդ տեղում Է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում:

Facebook Comments