«Չելսին» սկսել է նոր պայմանագրի բանակցությունները թիմի կիսապաշտպան Վիլլիանի հետ։ Բրազիլացին մերժել է չինական ակումբներից մեկին և պատրաստ է մնալ «Չելսիում», սակայն իր պայմաններով։ 31-ամյա բրազիլացու գլխավոր պահանջը երեք մրցաշրջանի պայմանագիրն է։ Միևնույն ժամանակ «Չելսին» պատրաստ չէ նրան ավելի երկար գործարք առաջարկել, քան երկու տարով, հաղորդում է «Goal»-ը:

Մինչև 2018 թվականը «Չելսին» պահպանել է 30 տարեկանից բարձր ֆուտբոլիստների հետ մեկ մրցաշրջանի պայմանագրեր կնքելու կանոնները, սակայն բացառություններ է արել Օլիվյե Ժիրուի և Դավիդ Լուիզի համար:

Մրցաշրջանի ավարտից հետո լոնդոնցիները կկորցնեն Պեդրոյին, որը կարիերան կշարունակի «Ռոմայում», սակայն փոխարենը թիմը կհամալրեն Հակիմ Զիեշը և Տիմո Վերները:

Այս մրցաշրջանում Վիլլիանը ԱՊԼ-ում «Չելսիի» կազմում անցկացրել է 31 հանդիպում, խփել է 8 գոլ և կատարել է 5 գոլային փոխանցում։

Facebook Comments