«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մտադիր չէ հեռանալ ակումբից առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ, հաղորդում է «ESPN»-ը:

Ավելի վաղ ֆրանսիացին ցանկանում էր հեռանալ «Յունայթեդից» և կարիերան շարունակել կամ Թուրինի «Յուվենտուսում», կամ Մադրիդի «Ռեալում» սակայն ներկայիս ակումբի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերի հետ հիանալի հարաբերությունների պատճառով նրա ծրագրերը փոխվել են:

Այժմ 27-ամյա ֆուտբոլիստը մտադիր է մնալ մանչեսթերցիների կազմում։ Պոգբայի գործող պայմանագիրը «Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականի հունիսի 30-ը: Համաձայնագրում կա մեկ մրցաշրջանի երկարաձգման տարբերակ, որը կարող է ակտիվացնել ակումբը։

Ընթացիկ մրցաշրջանում Պոլ Պոգբան Անգլիայի Պրեմիեր լիգայի 10 հանդիպումներում կտարաել է 4 գոլային փոխանցում։

Facebook Comments