«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ չի պատրաստվում շարունակել մարզչական կարիերան մինչև ծերություն։

«Կլինե՞մ ես մարզիչ մինչև 70 տարեկանում, չեմ տեսնում ինձ, որպես մարզիչ այդպիսի տարիքում։ Երբ ես մարզիչ դարձա 33 տարեկանում, տվեցի ինձ աշխատանքին 25 տարի։ Ես 7,5 տարի անցկացրեցի «Մայնցում», 7 տարի «Բորուսիայում» և մինչև 2024թ․-ը «Լիվերպուլում» եմ մնալու։ Երբ լռանա իմ պայմանագիրը «Լիվերպուլի» հետ, ապա իմ մարզական ստաժը կկազմի 23 տարի։ Դրանից հետո ես պլաններ չունեմ»․- Կլոպի խոսքերն է մեջբերում «Mirror»-ը։

Այժմ «Լիվերպուլը» վաստակել է 86 միավոր և զբաղեցնում է առաջին հորիզոնականը ԱՊԼ-ում։

Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպի սաները առաջնության ավարտից մի քանի տուր առաջ հռչակվեցին ԱՊԼ չեմպիոն։

Facebook Comments