Ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին առաջիկայում կարող է դառնալ «Ռոմայի» ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

«Calciomercato» 33-ամյա ֆուտբոլիստը հաջորդ շաբաթ պայմանագիր կկնքի հռոմեական ակումբի հետ։Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Կավանին հեռացել էր «ՊՍԺ»-ից և դարձել ազատ գործակալ։ Մադրիդի «Ատլետիկոն» և Լոնդոնի «Չելսին» հրաժարվել են Կավանիին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու մտքից:

2019/20 մրցաշրջանում Կավանին բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման, խփել է 7 գոլ, կատարել է 3 գոլային փոխանցում: Կորոնավիրուսային վարակի համաճարակի պատճառով Ֆրանսիայի առաջնությունում 2019/20 մրցաշրջանն ավարտվել է ժամանակից շուտ: Երկրի չեմպիոն է ճանաչվել «ՊՍԺ»-ն։ Ուրուգվայցին հասցրել է հայրենիք մեկնել մինչև սահմանների փակումը։

Facebook Comments