«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Տոտենհեմի» հնարավոր չհայտնվելը թոփ-6-ում: «Տոտենհեմը» վերջին 11 տարիների ընթացքում հայտնվել է թոփ-6 թիմերի շարքում, սակայն այս պահին Ժոզե Մոուրինյոյի թիմը 9-րդն է:

«Ես հավատում եմ, որ մենք կհայտնվենք թոփ-6-ում, բայց դա կարող է տեղի չունենալ։ Եթե մենք չլինենք թոփ-6-ում, դա չի դառնա աշխարհի վերջը։ Դա, հավանաբար, կլինի սկիզբը նոր աշխարհում։ Դա կփոխի մեզ, կփոխի այլ ակումբներին։ Կփոխվեն կազմերը, մոտիվացիան, թիմը, որն ուժեղ էր 10 տարի առաջ, մեր օրերում կարող է այլեւս այդպիսին չլինել։ Ֆուտբոլիստը, ով ուներ առավելագույն մոտիվացիա, կարող է կորցնել այն և հակառակը։ Եթե մենք չավարտենք թոփ-6-ում, ապա դրան կնայենք առանց ժպիտի, բայց լավատեսությամբ եւ ըմբռնումով, որ հաջորդ մրցաշրջանում ամեն ինչ կարող է այլ լինել», – Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Goal»-ը։

Այս պահին «Տոտենհեմը» ԱՊԼ մրցաշարային աղյուսակում 45 միավորով՝ 9-րդ հորիզոնականում են։

Facebook Comments