Աշրաֆ Հակիմիի գործակալը ասել է, թե ինչու ֆուտբոլիստը հեռացավ «Ռեալ Մադրիդից» և տեղափոխվեց «Ինտեր»։

«Զինեդին Զիդանը Հակիմիի «Ինտեր» տեղափոխության պատճառն է։ Զիդանը պետք է բացատրի, թե ինչու նա երբեք չզանգահարեց ֆուտբոլիստին։ Չեմ կարծում, որ խելացի քայլ կլիներ Աշրաֆի «Ռեալ Մադրիդ» վերադարձը, հաշվի առնելով այն, որ մեկնարկային կազմում էր Դանի Կարվախալը։

Ինչ վերաբերվում է Անտոնիո Կոնտեին, ապա նա միշտ կապի մեջ էր Հակիմիի հետ։ Նա շատ էր խոսում ֆուտբոլիստի հետ ակումբի պլանների մասին, դրա համար մենք որոշեցինք տեղափոխվել «Ինտեր»,- Ալեքսանդրո Կամանոյի խոսքերն է մեջբերում «Mountakhab»-ը։

Անցած երկու մրցաշրջանները Հակիմին անցկացրեց «Բորուսիա Դորտմունդում», իսկ ահա մի քանի օր առաջ նա տեղափոխվեց «Ինտեր»։ Ըստ «Transfermarkt»-ի ֆուտբոլիստի տրանսֆերը կազմեց 40 մլն եվրո։

Facebook Comments