«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է «Լացիոյի» նկատմամբ տարած խոշոր հաշվով հաղթանակը(3:0):

«Մենք գոհ ենք հաղթանակի համար, սակայն հաշվի առնելով խիտ գրաֆիկը մենք պատրաստվում ենք «Յուվենտուսի» հետ հանդիպմանը։ Սա կլինի մեր չորրորդ խաղը մրցաշրջանում նրանց հետ, հաշվի առնելով գավաթի կիսաեզրափակիչները։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում «Յուվենտուսը» շատ է ուժեղացել, մենք նույնպես։

Մենք լավ ենք աշխատում։ Մենք ունենք մի խումբ ֆուտբոլիստներ, ովքեր հասկանում են «Միլանի» մարզաշապիկի կարևորությունը, որը նրանք կրում են։ Ես չգիտեմ, թե ինչ կլինի մեր ապագայի հետ, իմ ապագայի հետ, մենք կենտրոնացված են նրա վրա, որպեսզի «Միլանին» վերադարձնենք գոնե Եվրոպայի լիգա։ Այս պահին մենք չենք կարող մտածել Չեմպիոնների լիգայի մասին։ «Միլանը» հեղինակավոր ակումբ է, նա պետք է մասնակցի եվրագավաթներին»,- ասել է Ստեֆանո Պիոլին «DAZN»-ին տված հարցազրույցում։

Նշենք, որ այս պահին «Միլանը» 46 միավորով բարձրացել է 6-րդ հորիզոնական։

Facebook Comments