Երեկ Ջանլուիջջի Բուֆֆոնը Ա Սերիայի նոր բացարձակ ռեկորդ է սահմանել՝ Իտալիայի առաջնությունում անցկացրած խաղերի քանակով։ «Յուվենտուսի» դարպասապահը անցկացրել իր 648-րդ հանդիպումը Ա Սերիայում և առաջ անցաց «Միլանի» լեգենդար ավագ՝ Պաուլո Մալդինիից, ով անցկացրել է 647 հանդիպում։ Ռեկորդ սահմանելուց հետո Բուֆֆոնը գրառում է կատարել իր Թվիթերյան էջում։

«648-ը դա միայն թիվ չէ, դա ամբողջ կյանք է։ Կյանքը երկու ձեռնոցներով։ Կյանքը երկու բևեռների շուրջ։ Կյանքը շատ դժվարությունների շուրջ։ Եվ ամենագեղեցիկ նպատակը դեռ առջևում է։ 648 անգամ շնորհակալություն»,- գրել է Ջանլուիջջի Բուֆֆոնը։

Հիշեցնենք, որ 42-ամյա Ջանլուիջջի Բուֆֆոնը երկարաձգեց պայմանագիրը «Յուվենտուսի» հետ՝ մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Facebook Comments