«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին կարող են գնել 111 մլն եվրոյով մինչև հուլիսի 7-ը։ Դա նշված է արգենտիանցի հարձակվողի «Ինտերի» հետ գործող պայմանագրի մեջ։

Ինչպես հայտնում է «Tuttosport»՝ «Ինտերը» պատրաստվում է Մարտինեսի հետ կիսվել ակումբի ապագայի ծրագրերով, ինչպես նաև առաջարկել նոր, բարելավված պայմանագիր։ Լաուտարոյի աշխատավարձը, որն այժմ կազմում է տարեկան 2,5 մլն եվրո, կկրկնապատկվի։ Բացի այդ, պայմանագրում կլինեն տարբեր բոնուսներ։

Նոր պայամագիրը կարող է կնքվել մինչև 2024թ․-ը։ «Ինտերը» կավելացնի Լաուտարո Մարտինեսի հրաժարագինը՝ խուսափելով նրան վաճառել այլ ակումբներին։

Հիշեցնենք, որ Լաուտարո Մարտինեսի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր «Բարսելոնան», բայց տրանսֆերը չի կայացել, քանի որ կողմերն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ՝ ֆուտբոլիստի համար պահանջվող գնի շուրջ։

Facebook Comments