«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան վնասվածքի պատճառով բաց կթողնի առնվազն ևս մեկ ամիս, հայտնել է մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը։
« Չեմ կարծում, որ Պոգբան կվերականգնվի մինչև դեկտեմբեր։ Նրա վնասվածքը լուրջ է և երկար ժամանակ է հարկավոր լիովին ապաքինման համար»,- Սուլշերի խոսքերն է փոխանցում BBC լրատվականը։
26-ամյա ֆրանսիացին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է վեց հանդիպման և կատարել երկու գոլային փոխանցում։
Facebook Comments