«Ռեալ Մադրիդի» ավագ Սերխիո Ռամոսը խոսել է «Ատլետիկի» հետ խաղում (1:0) 11 մետրանոցի իրացման մասին։

«Միակ բանը, որի մասին ես մտածում եմ, երեք միավորի կարևորությունն է։ Եզրափակիչ պահերին, երբ լարվածությունը գագաթնակետին է հասնում, ես ավելի հարմարավետ եմ ինձ զգում։ Ինձ համարում եմ իդեալական ընտրություն այնպիսի պատասխանատվության համար, ինչպիսին է 11 մետրանոցի իրացումն է։ Եթե ես ցանկանայի անձնական ճանաչում, կընտրեի թենիսի խաղը», – խաղից հետո հայտարարել է Ռամոսը։

Ինչ վերաբերում է Ռաուլ Գարսիայի հետ կապված դրվագին, որի ընթացքում կարող էին 11 մետրանոց հարված դնել «Ռեալ Մադրիդի» դարպասին, Ռամոսը ասել է, որ նա մի փոքր կանգնել է իր ոտքին, բայց չի կարծում, որ դա 11 մ․ հարված է։

«Ատլետիկի» նկատմամբ հաղթանակից հետո «Ռեալ Մադրիդը» 7 միավորով առաջ անցավ իր հիմնական հակառակորդ «Բարսելոնայից»։

Facebook Comments