«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է անգլիական Պրեմիեր լիգայի առաջին քառյակում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ տեղի համար պայքարի մասին: Չորրորդ տեղում գտնվող «Ազնվականները» «Մանկունյացիներին» գերազանցում են երկու միավորով:

«Մենք ճնշման տակ կլինենք մնացած բոլոր խաղերում։ Պետք չէ «Չելսիին» համեմատել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Նրանք հիանալի թիմ ունեն, մենք դա գիտենք։ Կարող ենք միայն հարգել նրանց։ Չի կարելի չնշել «Յունայթեդի» խաղացողների անհատական որակները։ Նրանք ունեն երկու տղաներ, ովքել խփել են 20 գոլ։ Մի մոռացեք Մերսոն Գրինվուդի մասին, ով պարբերաբար գոլեր է խփում։

Դաշտի կենտրոնում «Մանչեսթեր Յունայթեդն» ունի Բրունա Ֆերնանդեշ և Պոլ Պոգբա: Նրանք ավելացրել են կազմում նաև Հարրի Մագուայրին։ Շատ ուժեղ թիմ ունեն։ Մենք բոլորս գիտենք, և այն փաստը, որ «Չելսին» դեռ երկու միավոր առաջ է մրցաշարային աղյուսակում, դա չի կարող չուրախացնել մեզ։ Դիմակայությունը կշարունակվի մինչև մրցաշրջանի ավարտը», — Լեմպարդի խոսքը մեջբերում է «Goal»-ը։

Facebook Comments