«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն խոսել է ՎԱՌ համակարգի աշխատանքի մասին։

«Ես հետևեցի «Ռեալ Մադրիդի» և «Ատլետիկի» միջև կայացած խաղին։ Ինձ վատ զգացի, որովհետև մենք ունենք աշխարհի լավագույն առաջնությունը, իսկ ՎԱՌ համակարգը կարանտինից հետո անարդարացի է վարվում։ Նա միշտ օգնում նույն թիմին»․- Բարտոմեույի խոսքերն է մեջբերում «Goal»-ը։

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդը» հաղթեց «Ատլետիկին»՝ Սերխիո Ռամոսի 11մ․ դիպուկ հարվածի շնորհիվ։

Այս պահին Իսպանիայի մրցաշարային աղյուսակում «Ռեալ Մադրիդը» 77 միավորով առաջին տեղում է, իսկ «Բարսելոնան» 73 միավորով 2-ն է։

Facebook Comments