«Մանչեսթեր Յունայթեդը» իր պաշտոնական կայքի միջոցով հայտնում է, որ ակումբը երկարաձգել է պայմանագիրը Նեմանյա Մատիչի հետ։

Ըստ նոր պայմանագրի՝ 31-ամյա սերբ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կնքել է պայմանագիր մինչև 2023թ․-ը։

Նեմանյա Մատիչը այս առիթով ասել է հետևյալը։

«Ես շատ ուրախ եմ, որ շարունակում եմ իմ ելույթները այս մեծագույն ակումբում։ Ինչպս ֆուտբոլիստ, ես կարող եմ դեռ շատ բան տալ ակումբին և շատ մեծ հաջողությունների հասնել, իմ համար մեծ պատիվ կլինի դա անել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Մենք ունենք հիանալի թիմ, որը միավորում է երիտասարդությունն ու փորձը։ Մենք շարունակում ենք պայքարել, որպեսզի մրցաշրջանը ավարտենք դրական նոտայի վրա և երկրպագուներին հպարտություն պարգևենք»,- ասել է Մատիչը։

Մատիչը «Մանչեսթեր Յունայթեդի» գույներն է պաշտպանում 2017թ․-ից։ Ավելի վաղ նա հանդես է եկել «Չելսիում» և «Բենֆիկայում»։

Facebook Comments