Իտաալիայի առաջնության 30-րդ տուրում «Նապոլին» հաղթեց «Ռոմային»(2:1): Հանդիպումը ընթացավ «Սան Պաուլո» մարզադաշտում, որտեղ «Նապոլին» կարողացավ վաստակելով անչափ կարևոր երեք միավոր։

55-րդ րոպեին Խոսե Կալյեխոնը հաշիվը բացեց՝ ստանալով լավ փոխանցում իր խաղընկերոջից։ 5 րոպե անց Հենրիխ Մխիթարյանը անցում ձեռնարկեց տեղափոխվեց կենտրոն և անկասելի հարված կատարեց, որտեղ Ալեքս Մերետը անկարող էր փրկել իրավիճակը։ Լուսատախտակին հաշիվը հավասարվեց՝ 1:1: Իսկ վերջնամասում իր վարպետության մասին հիշեցրեց Լուրենցո Ինսինյեն։ Տեղափոխվելով կենտրոն ֆանտաստիկ հարված կատարեց, որից հետո գնդակը գեղեցիկ հետագծով հայտնվեց դարպասում։ 2:1 և Ջենարո Գատուզոյի տղաները հաղթեցին Պաուլո Ֆոնսեկայի գլխավորած «Ռոմային»։

Հետաքրքիր է, որ առաջին շրջանում՝ 2019թ․ նոյեմբերի 2-ին «Ռոման» սեփական հարկի տակ նույն հաշվով(2:1) հաղթեց «Նապոլիին»

Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում «Ռոման» և «Նապոլին» հավաքելով 48-ական միավոր, կիսում են 5-6-րդ տեղերը իրար միջև։

Հանդիպման բոլոր վտանգավոր պահերը։

Facebook Comments