«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իտալական Ա Սերիայի 30-րդ տուրում «Նապոլիից» 1:2 հաշվով կրած պարտության պատճառների մասին:

«Ես կարծում եմ, որ մենք ավելի լավ էինք խաղում, քան նախորդ հանդիպումներում, սա ոչ արժանի պարտություն էր։ Մենք փորձում էինք ամբողջ ուժերը տալ խաղադաշտում։ 1:1 հաշվից հետո մենք ունեինք հնարավորություններ, բայց մենք կենտրոնացվածությունը կորցրեցինք, երբ Ինսինյեն գոլ խփեց։ Այնուամենայնիվ, մենք բոլոր ջանքերը կգործադրենք մրցաշրջանը լավագույնս ավարտելու համար։

Ես ինձ լավ եմ զգում, ես անընդհատ խաղում եմ մրցաշրջանի վերսկսման պահից։ Մեզ պետք է ոչ միայն փորձառու խաղացողներ, այլ համադրություն՝ փորձի և երիտասարդության միջև։

Կարծում եմ ՝ խնդիրն ավելի շատ մեր գլխում է, մենք պետք է հանգիստ լինենք և չհուսահատվենք մտածելով, որ ամեն ինչ կորցրել ենք։ Շատ խաղեր են մնացել, և ճակատագիրը մեր ձեռքերում է։ Մենք հիանալի թիմ ունենք, և մենք կարող ենք վերականգնվել, Եթե հաղթենք հաջորդ խաղում։ Մենք պետք է օգնենք միմյանց։ Ամեն ինչ լավ կլինի, քանի որ լավ կազմ ունենք»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը։

Այժմ «Ռոման» 48 միավոր է վաստակել և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։
Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Ռոման» ուժերը կչափի «Պարմայի» հետ: Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 8-ին Հռոմում։

Facebook Comments