Իտալացի հայտնի մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին պատմել է, որ ժամանակին կարող էր գլխավորել «Ռեալ Մադրիդը»։

«Երկու տարի առաջ ես բանակցությունների մեջ էի «Ռեալի» հետ, բայց ոչինչ չստացվեց, քանի որ պայմանագիր ունեի «Յուվենտուսի»
հետ և ցույց տվեցի ուժեղ բարոյական նվիրվածություն ակումբին ու նրա երկրպագուներին:

Ի՞նչն է ինձ ամենից շատ դուր գալիս Զիդանի աշխատանքում։ Այն ուժը, որը նա դրսևորեց թիմում անհրաժեշտ հավասարակշռություն գտնելու համար, կլասի և տաղանդի մեջ: Ինձ համար Կազեմիրոյի դիրքը տակտիկական վարպետության դաս է Զիդանից», – ասել է Ալեգրին։

Facebook Comments