Լոնդոնի «Չելսիի» նախկին ավագ, այժմ «Աստոն Վիլլայի» գլխավոր մարզչի օգնական Ջոն Թերրին կարող է գլխավորել «Բրիստոլ Սիթին», հաղորդում է «Football Insider»-ը:

Հիշեցնենք, որ նախօրեին «Բրիստոլ Սիթիի» ղեկավարությունը Լի Ջոնսոնին պաշտոնանկ էր արել թիմի չորս անընդմեջ պարտություններից հետո։

«Բրիստոլ Սիթին» 41 խաղում վաստակել է 55 միավոր և անգլիական Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 12-րդ տեղը: Մրցաշարի առաջատարը 41 խաղում 78 միավոր հավաքած «Լիդս Յունայթեդն» է:

Ջոն Թերրին «Աստոն Վիլլայում» հանդես է եկել 2017/18 մրցաշրջանում, որի ավարտից հետո դարձել է գլխավոր մարզիչի օգնական։ Այժմ «Աստոն Վիլլան» ԱՊԼ-ում վտանգավոր գոտում է գտնվում։ Թիմը հավաքել է 27 միավոր և գտնվում է 18-րդ տեղում։ Ընդհամենը 1-2 միավոր և թիմը կարող է հեռանալ վտանգավոր գոտուց և պահպանել տեղը ԱՊԼ-ում, որը թիմի նպատակն է:

Facebook Comments