«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է «Տոտենհեմից» կրած պարտության մասին(0:1):

«Մենք քիչ շանսեր ունենք Եվրոպա լիգայում հայտնվելու համար, բայց մենք շարունակում ենք պայքարել։ 5 տուրում, մենք ունենք 3 տնային հանդիպում և 2 արտագնա հանդիպում, մենք պետք է պայքարենք մինչև վերջ։ Այս պարտությունից հետո մեր համար դժվար կլինի, բայց ոչինչ կորած չէ։ Մենք պետք է պահպանենք մարտական ոգին մինչև վերջ։

Մենք պարտվել ենք դաշտի կենտրոնում պայքարը։ Մենք պարտվել ենք շատ պայքարներում գնդակի համար և ամբողջովին չէին վերահսկում խաղը։ Մենք ձեռքերը վայր չենք դրել մինչև հանդիպման ավարտը, չենք թողել մրցակցին իր շատ պահերից օգտվել, բայց մենք ինքներս ոչ այդքան շատ պահեր ենք ստեղծել», – Անչելոտիի խոսքերն է մեջբերում «The Guardian»-ը։

Այս պահին «Էվերտոնը» 11-րդ հորիզոնականում է ընթանում ԱՊԼ մրցաշարային աղյուսակում։

Facebook Comments