ԱՊԼ-ի 33-րդ տուրում «Տոտենհեմը» մրցեց «Էվերտոնի» հետ և նվազագույն հաշվով հաղթեց(1:0): Ինքնագոլի հեղինակ դարձավ`Մայքլ Քինը։

Այս հաղթանակը լեգենդար մարզիչ Ժոզե Մոուրինյոի համար դարձավ 200-րդ հաղթանակը ԱՊԼ-ում, այս մասին հայտնում է «Sky Sports»-ը։ Մինչ «Տոտենհեմը» գլխավորելը, պորտուգալացի մարզիչը գլխավորել էր «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

Ժոզե Մոուրինյոն դարձավ 5-րդ մարզիչը ԱՊԼ-ի, ում հաջողվել է նման նվաճման հասնել։ ԱՊԼ-ում հաղթանակների թվով առաջատարը Սըր Ալեքս Ֆերգյուսոնն է (582 հաղթանակ), այնուհետև Արսեն Վենգերն է(476 հաղթանակ), Հարրի Ռեդնապը(236հաղթանակ) և Դևիդ Մոյեսը(207 հաղթանակ)։

Այս պահին Ժոզե Մոուրինյոի «Տոտենհեմը» 8-րդ հորիզոնականում է գտնվում ԱՊԼ մրցաշարային աղյուսակում։ Թիմը հավաքել է 48 միավոր։

Facebook Comments