«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Նորվիչին»: Սա «Մանչեսթերի» առաջին արտագնա հաղթանակն էր 8 ամսվա ընթացքում ՝ փետրվարի 27-ից, երբ հաղթեցին «Քրիստալ Պելեսին» (3:1):

Դրանից հետո «Յունայթեդը» չէր կարողանում հաղթել 8 արտագնա խաղերում ՝ հինգ պարտություն («Արսենալից», «Վուլվերհեմպտոնից», «Էվերտոնից», «Վեստ Հեմմից» և «Նյուքասլից») և երեք ոչ ոքի («Հադերսֆիլդի», «Վուլվերհեմպտոնի» և «Սաուտհեմպտոնի» հետ):

Պրեմիեր լիգայի հաջորդ արտագնա խաղը «ՄՅՈւ»- ն կանցկացնի «Բորնմուտի» հետ նոյեմբերի 2-ին։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here