Ֆրանսիական «ՊՍԺ»-ի աստղային ֆուտբոլիստ Կիլլիան Մբապպեն շարունակում է մնալ «Ռեալ Մադրիդի» տրանսֆերային գլխավոր նպատակը։

«ՊՍԺ»-ն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ դժվար թե համաձայնվի վաճառել իր աստղային ֆուտբոլիստին, դրա համար «Ռեալը» Մբապպեին գնելու համար պլան է մտածել, ըստ դրա՝ 21-ամյա ֆուտբոլիստը կմիանա «Արքայական» ակումբին՝ ազատ գործակալի կարգավիճակով, այս մասին հայտնում է «El Chiringuito TV»-ն։

«Ռեալը» պատրաստ է Մբապպեի համար առաջարկել տարեկան 100 մլն եվրո պայմանագիր, եթե նա համաձայնվի տեղափոխվել իսպանական գրանդ ակումբ 2022թ․ ամռանը՝ երբ կլռանա իր պայմանագիրը փարիզյան ակումբի հետ։

Մբապպեի տրանսֆերային արժեքը կազմում է 180 մլն եվրո։

Այս մրցաշրջանում Մբապպեն անցկացրել է 33 հանդիպում, խփել է 30 գոլ և կատարել է 17 գոլային փոխանցում։

Facebook Comments