Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսանդ Լակազետտը կարող է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ ակումբից։ Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են՝ «Ինտերը», «Յուվենտուսը» և «Ատլետիկոն», այս մասին հայտնում է «L’Équipe»-ն։

Նշենք, որ Լակազետտը «Արսենալ» էր տեղափոխվել 2017թ․-ին։ Ներկայիս պայմանագիրն ակումբի հետ գործում է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Լակազետտի տրանսֆերային արժեքը կազմում է 48 մլն եվրո։

Լակազետտը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 32 հանդիպման, խփել է 10 գոլ և կատարել է 4 գոլային փոխանցում։

Այս պահին «Արսենալը» ԱՊԼ մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։ 33 հանդիպումներում Արտետայի տղաները վաստակել են 49 միավոր։

Facebook Comments