Գերմանացի տաղանդավոր ֆուտբոլիստ՝ Կայ Հավերցը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում։ 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»։

«Չելսին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում սկսել է կատարել մեկը մյուսից աղմկահարույց տրանսֆերներ։ Լոնդոնյան ակումբն արդեն կատարել է երկու թոփ ձեռքբերում, ի դեմս՝ Տիմո Վերների և Հակիմ Զիեշի և նաև պատրաստվում է կատարել երրրոդ ֆանտաստիկ տրանսֆերը։ Ակումբը պատրաստ է գնել Կայ Հավերցին։

Գերմանացի ֆուտբոլիստի ներկայացուցիչները լիովին տեղյակ են «Չելսիի» հետաքրքրության մասին, որը ցանկանում է գործարքն ավարտել այս ամռանը:

Նշվում է, որ Ռոման Աբրամովիչը ակումբի առջև նպատակ է դրել իրականացնել այս տրանսֆերը։ «Չելսին» նշվում է, որ գլխավոր ֆավորիտն է Կայ Հավերցին գնելու համար։ Անձամբ ֆուտբոլիստը ուզում է այս ամռանը հեռանալ «Բայերից» և միանալ «Չելսին»։

Ըստ «Transfermarkt»-ի ֆուտբոլիստի տրանսֆերն այժմ կազմում է 81 մլն եվրո։

Facebook Comments