31-ամյա կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը հեռացել է «Փյունիկից», այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Նշվում է, որ լրացել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը։

Կառլեն Մկրտչյանը Փյունիկ էր վերադարձել 2017 թվականին։ 2005 թվականից խաղալով «Փյունիկում», Մկրտչյանը մասնակցել է 164 խաղի՝ դառնալով 16 գոլի հեղինակ։

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Կառլեն Մկրտչյանին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։

Facebook Comments