«Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը նոր անձնական նվաճման է հասել լոնդոնյան ակումբի կազմում։ Օբամեյանգը աչքի է ընկել գոլով ԱՊԼ-ի 34-րդ տուրում «Լեսթերի» հետ խաղում, այս մասին հայտնում է «Opta»-ն՝ իր Թվիթերյան էջի միջոցով։

31-ամյա գաբոնցի հարձակվողը դարձել է «Արսենալի» առաջին ֆուտբոլիստը՝ Թիերի Անրիի ժամանակվանից հետո, ով երկրորդ մրցաշրջանը անընդմեջ հեղինակել է 20+ գոլ ԱՊԼ-ում։ Անրրին հաջողվել է հեղինակել 20 և ավելի գոլ 5 մրցաշրջաններում(2001/02-2006/07):

Այս մրցաշրջանում Օբամեյանգը անցկացրել է 32 հանդիպում ԱՊԼ-ում, խփել է 20 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում։ Այժմ «Արսենալը» ԱՊԼ մրցաշարային աղյուսակում 50 միավորով՝ 7-րդ հորիզոնականում է։

Facebook Comments