Ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը հաջորդ մրցաշրջանում կմնա «Բարսելոնայում», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

«Sport.es»-ի տվյալներով՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը բանակցություններ է վարել ֆրանսիացու հետ և վստահեցրել են, որ Գրիզմանը մտնում է ակումբի ծրագրերի մեջ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնացիները ֆրանսիացի խաղացողին առաջարկել են երեք ակումբների՝ «ՊՍԺ»-ին, «Ինտերին» և «Յուվենտուսին»: Նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Մանչեսթեր Սիթին »ու «Մանչեսթեր Յունայթեդը»։

Անտուան Գրիզմանը 2019թ.ամռանը Մադրիդի «Ատլետիկոյից» է տեղափոխվել «Բարսելոնա»։ Իսպանական Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանը մասնակցել է 33 հանդիպման, խփել է 9 գոլ, կատարել է 5 գոլային փոխանցում: «Բարսելոնայի» հետ հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։

Facebook Comments