«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ։

Ինչպես հայտնում է «Daily Mail»-ը՝ Մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը մոտ ապագայում պլանավորում է նոր պայմանագիր կնքել ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ։ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը ուզում է, որ Պոգբան մնա ակումբում երկար ժամանակով։

Այս մրցաշրջանում 27-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը մասնակցել է 13 հանդիպման և կատարել է 4 գոլային փոխանցում։ «Transfermarkt»-ը Պոգբայի տրանսֆերը գնահատում է 80 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել «Յուվենտուսից»՝ 2016թ․-ին, տրանսֆերը կազմել է 105 մլն եվրո։

Facebook Comments