Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Էսպանյոլի» նկատմամբ նվազագույն հաղթանակը՝ 1:0 հաշվով:

«Բարսելոնայի» խնդիրն է հաղթել մնացած երեք խաղերում։ Կսպասենք «Ռեալի» ձախողմանը։

Մենք հասկանում էինք, որ մրցաշարային դիրքի պատճառով «Էսպանյոլի» հետ խաղում մեզ ծանր հանդիպում է սպասում։ Կիրակի խաղից հետո հոգնածություն կար, դա երևում էր մեր գործողությունների ինտենսիվությամբ։ Կարևոր է, որ մենք կարողացանք հաղթել և վաստակել երեք միավոր», — ուրուգվայցու խոսքը մեջբերում է «Marca»-ն։

Այս պահին «Բարսելոնան» իր գլխավոր մրցակից՝ «Ռեալից» հետ է ընդամենը մեկ միավորով, սակայն «Արքայական» ակումբն ունի անցկացնելու դեռ մեկ խաղ։

Facebook Comments