«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը գնահատել է իր թիմի վերջին արդյունքները:

«Եթե մենք կարողանանք հաղթել մնացած հանդիպումներից յուրաքանչյուրում, ապա առաջնությունը կավարտենք քառյակում։ Մենք չենք կարող ապավինել մեկի օգնությանը։ Մենք պետք է դա անենք ինքներս և մուտք գործենք հաջորդ մրցաշրջան՝ գտնվելով Պրեմիեր լիգայի լավագույն 4 թիմերի շարքում։

16 խաղերն առանց պարտության վստահություն են ներշնչում, բայց դա այն չէ, ինչին «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է ձգտի։ Մենք կարող ենք ավելի շատ անընդմեջ չպարտվել, եթե կենտրոնանանք ճիշտ բաների վրա», – մարզիչի խոսքը մեջբերում է «The Independent»-ը։

Անգլիական Պրեմիեր լիգայի հաջորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի «Աստոն Վիլլային»: 33 տուրից հետո Սուլշերի թիմը 5-րդ տեղում է։

Facebook Comments