«Բետիսն» իր պաշտոնական կայքում հայտարարել է չիլիացի մասնագետ Մանուել Պելեգրինիի հետ պայմանագիր կնքելու մասին:

Նոր մարզիչի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։ «Բետիսի» գլխավոր մարզիչի պաշտոնում Պելեգրինին աշխատանքի կանցնի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Մանուելի նախորդ ակումբը «Վեստ Հեմմ Յունայթեդն» էր, որը նա գլխավորել էր 2018 թվականին և հեռացվել էր նախորդ տարվա դեկտեմբերին: Իր կարիերայի ընթացքում մասնագետը մարզել է «Մանչեսթեր Սիթին», «Ռեալ Մադրիդը», «Վիլյառեալը», «Մալագան» և այլն։

«Բետիսը» 35 տուրերում հավաքելով 41 միավոր և 13-րդն է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: Այժմ թիմը գլխավորում է Ալեքսիս Տրուխիլիոն։

Facebook Comments