«Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցը ցանկանում է կարիերան շարունակել «Չելսիում», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 21-ամյա ֆուտբոլիստին դուր է «Չելսիի» նախագիծը։ Հնարավոր տեղափոխությանը նպաստել է նաև Գերմանիայի հավաքականի հարձակվող Տիմո Վերները, որը նախորդ ամիս «Լայպցիգից» էր տեղափոխվել լոնդոնյան ակումբ: Նա Կայ Հավերցին համոզել է միանալ «Չելսիին»։
Նշվում է, որ Հավերցի գործակալները «Բայերին» հայտնել են թիմից հեռանալու ցանկության մասին։
Կայ Հավերցը «Բայերի»սան է ։ Ընթացիկ մրցաշրջանում նա իր հաշվին գրանցել է 15 գոլ և 8 գոլային փոխանցում ակումբային մակարդակով բոլոր մրցաշարերում։
Facebook Comments