Ա Սերիան ներկայացնող «Կալյարիի» հարձակվող Ջովանի Սիմիոնեն երազում է խաղալ «Ատլետիկո Մադրիդում», որը մարզում է նրա հայրը՝ Դիեգո Սիմիոնեն։

«Ցանկանում եմ խաղալ «Ատլետիկոյում», ամենից շատ աշխարհում։ Ես միշտ երազել եմ գնալ այնտեղ և ցանկանում եմ հայտնվել այնտեղ ինչ-որ պահին։ Իմ հայրը մարզում է «Ատլետիկոն», բայց նույնիսկ եթե այնտեղ չլինի, ես միևնույն է երազում եմ հայտնվել այդ ակումբում։ Ընդ որում, ես դեռ հույս ունեմ, որ հայրս երբևէ կդառնա իմ մարզիչը»,-ասել է Ջովանի Սիմիոնեն «ESPN»-ին։

Ջովանի Սիմիոնեն նաև հավելել է, որ իր կուռքը՝ Գոնսալո Իգուայինն է:

Նշենք, որ Ջովանի Սիմիոնեն վարձավճարով հանդես է գալիս «Կալյարիում» 2019թ․-ից։ Ա Սերիայում անցկացրել է 30 հանդիպման, խփել է 10 գոլ և կատարել է 3 գոլային փոխանցում։

Facebook Comments