Բելգիայի հավաքականի և «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստ Էդեն Ազարը պատրաստ է օգնել իր թիմին 35-րդ տուրի առաջիկա հանդիպմանը, որտեղ Զիդանի տղաները կմրցեն «Ալավեսի» հետ։

Զինեդին Զիդանը խոսել է Էդեն Ազարի մասին։

«Ազարի մոտ մի փոքր վնասվածք կար, բայց արդեն ամեն ինչ կարգին է։ Էդենը իրեն շատ լավ է զգում, մարզվում է թիմի հետ։ Կարծում եմ, նա կարող է մասնակցել մնացած հանդիպումներին Իսպանիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի։ Ազարը պատրաստ է օգնել թիմին «Ալավեսի» հետ հանդիպմանը»,- Զիդանի խոսքերն է մեջբերում «Marca»-ն։

«Ռեալ Մադրիդի» և «Ալավեսի» հետ հանդիպումը կկայանա այսօր՝ 00:00-ին։

Այս պահին «Ռեալ Մադրիդը» Լա լիգայի մրցաշարային աղյուսակում առաջին հորիզոնականում է։

Facebook Comments