«Ֆիորենտինայի» հարձակվող Ֆրանկ Ռիբերին հնարավոր է մի քանի խաղով որակազրկվի, հայտնում է Sky Sport-ը։

Ֆրանսիացին կարմիր քարտ է ստացել երեկ կայացած «Լացիոյի» (1:2) հետ հանդիպման ընթացքում: Վերջինիս դուր չի եկել այն, որ հաշվվել է մրցակցի խփած հաղթական գնդակը, ինչից հետո հրել է մրցավարին։

Հիշեցնենք, որ Ռիբերին ազատ գործակալի կարգավիճակով «մանուշակագույնների» կազմ է տեղափոխվել 2019 թվականի ամռանը։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here