Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է «Միլանում» իր ապագայի մասին: Կողմերի միջև պայմանագիրն ավարտվում է 2019/20 մրցաշրջանի ավարտից հետո։

«Զլատանը ծնվել է ֆուտբոլ խաղալու համար և մինչև հիմա լավագույնն է։ Տեսնենք, թե ինչպես ես կզգամ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։ Դեռ ցանկանում եմ տեսնել, թե ինչ կլինի ակումբի հետ։ Եթե այսպես շարունակվի, ապա հազիվ թե դուք ինձ տեսնեք այստեղ նոր մրցաշրջանում։ Իբրահիմովիչը ֆուտբոլիստ չէ Եվրոպայի լիգայի համար, ինչպես «Միլանը», ակումբի մակարդակի չէ նման մրցաշարը», – 38 – ամյա հարձակվողի խոսքը մեջբերում է «Sportweek»-ը։

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը մասնակցել է 11 հանդիպման, խփել է 5 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում:

Facebook Comments