Էրիկ Վարդանյանը շատ «կեղտոտ» արարք թույլ տվեց «Փյունիկ» – «Արարատ» հանդիպման ընթացքում։ Հանդիպման 67-րդ րոպեին Էրիկ Վարդանյանը մրցակցին հարվածեց, ապա մրցավար Հենրիկ Նալբանդյանին հրեց, ինչի համար կարմիր քարտ ստացավ:

Ապա հանդերձարան հեռանալիս Արարատի երկրպագուները սուլում էին Վարդանյանին, ով ի պատասխան՝ երկու անգամ միջնամատ ցույց տվեց և բարձրաձայն հայհոյեց «Արարատի» երկրպագուներին: Այնուհետև տրիբունաներում հրմշտոց է սկսվել, բախումները կանխվել են ոստիկանության աշխատակիցները:

Այսպիսի բաները անթույլատրելի են հայկական ֆուտբոլում։ «ՀՖՖ» -ն պետք է ուսումնասիրի այս միջադեպը և համապատասխան պատժամիջոցներ կիրառի։ Սա «Փյունիկի» և հայկական ֆուտբոլի բաց թողումն էր, այսպիսի բաները հարիր չէ մի մարդու, ով համարվում է հայակական ֆուտբոլի ապագան։ Իսկ երկրպագուները պետք է անձնական վիրավորանքներ չհասցնեն, սա ամենևին սիրուն արարք չէր։

Facebook Comments

3 Մեկնաբանություններ

  1. Կան ակնհայտ սխալներ նյութում, որոնք նույնիսկ դպրոցն ավարտածը չպետք է թույլ տա։
    Օրինակ․ “բախումները կանխվել են ոստիկանության աշխատակիցները” – այսի՞նքն։ Կամ կանխվել են ոստիկանության աշխատակիցների կողմից, կամ կանխել են ոստիկանության աշխատակիցները։
    Բացթողում բառը գրվում է միասին, իսկ ենթակայի հոգնակի թվում դրվելու դեպքում օժանդակ բայը նույնպես հոգնակի է դառնում (այսպիսի բաները հարիր չէ- բաները հարիր չեՆ)։
    Հրապարակելուց առաջ խնդրում եմ ուշադիր կարդացեք ևս մեկ անգամ, քանի որ անգրագետ գրված նյութը հաճելի չէ կարդալ։

    • Հարգելի Մերի։
      Շնորհակալություն Ձեր մեկնաբանության համար։
      Գրառման հեղինակը պետք է թույլ չտա նման ակնհայտ սխալներ։
      Կաշխատենք, որպեսզի նման սխալներ այլևս չլինեն մեր հեղինակների կողմից։

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here