«Նապոլին» պատրաստվում է երկարացնել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի հետ: Այդ մասին Twitter-ի իր Էջում հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան:
Ըստ աղբյուրի՝ մոտ ժամանակներս 42-ամյա մասնագետը կհանդիպի նեապոլիտանական ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ, որպեսզի պաշտոնապես ձևակերպի գործարքը: Սպասվում է, որ նոր աշխատանքային պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականի կեսը։
Ջենարոն «Նապոլիի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնում է նախորդ տարվա վերջից ։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020/2021 մրցաշրջանի ավարտը։
Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում նեապոլցիները զբաղեցնում են 6-րդ տեղը։
Facebook Comments