Այսօր Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի և կիսաեզրափակչի վիճակահանությունը, ըստ դրա ձևավորվեցին հետևել զույգերը։

Այսպիսով կայացավ Եվրոպայի լիգայի 1/4-րդ եզրափակչի վիճակահանությունը, ըստ դրա իրար հետ կմրցեն հետևյալ զույքերը։

Հիշեցնենք, որ մրցաշարը դադրեցվել էր մարտի 13-ին՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ 1/8 եզրափակչի շրջանակում կայացել էր 6 հանդիպում, իսկ «Սևիլիա» – «Ռոմա» և «Ինտեր» – «Խետաֆե» հանդիպումներն չեն կայացել։ Այդ դիմակայությունները օգոստոսին կկայանան մեկ խաղով, իսկ կայացած մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները։

«Վոլֆսբուրգ» -«Շախտյոր»(1:2)

«Օլիմպիակոս»- «Վուլվերհեմպտոն»(1:1)

«Ռեյնջերս»-«Բայեր»(1:3)

«Այնտրախտ»- «Բազել»(0:3)

«Իստամբուլ Բաշակշեհիր»-«Կոպենհագեն»(1:0)

ԼԱՍԿ -«Մանչեսթեր Յունայթեդ»(0:5)

«Ինտեր» – «Խետաֆե» և «Սևիլիա» – «Ռոմա» դիմակայությունները կանցկացվեն մեկ հանդիպում, որոնք կանցկացվեն համապատասխանաբար «Ինտերի» և «Սևիլիայի» մարզադաշտերում, քանի որ վիճակահանության արդյունքում այդ թիմերը 1/8 եզրափակչի իրենց առաջին հանդիպումները պետք է անցկացնեին սեփական հարկի տակ, իսկ մյուս 1/8 եզրափակիչների պատասխան հանդիպումներն անցկացնվելու են տանտեր ակումբների սեփական հարկի տակ։

Նշենք, որ 1/4 եզրափակչից սկսած Եվորապայի լիգայի հանդիպումները տեղի կունենան Գերմանիայում՝ «8 եզրափակչի» սկզբունքով։ Հանդիպումները կանցկացվեն Դույսբուրգում, Դյուսելդորֆում, Գելզենկիրխենում և Քյոլնում: 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները նախատեսված են օգոստոսի 5-6-ին, քառորդ եզրափակիչները՝ օգոստոսի 10-11-ին, կիսաեզրափակիչները՝ օգոստոսի 16-17-ին, իսկ եզրափակիչը՝ օգոստոսի 21-ին։

Facebook Comments