«Վալյադոլիդի» գլխավոր մարզիչ Սերխիո Գոնսալեսը խոսել է «Բարսելոնայի» հետ խաղից ակնկալիքների մասին:

«Եթե մենք հաղթենք «Բարսելոնային», ապա կպահենք Լա լիգայում տեղը հաջորդ մրցաշրջանում։ Մենք մտածում ենք միայն առաջիկա հանդիպման մասին, եթե լավ նախապատրաստվենք, ապա կկարողանանք մրցակցություն ստեղծել կատալոնացիների համար։

«Վալյադոլիդը» վերելք է ապրում և վստահ եմ, որ կարող է հաղթել «Բարսելոնային»։ Մեր թիմը ուժեղ է և հավասարակշռված։ Մեզ ուժեղ մրցակից է սպասվում, նրանք լավ են խաղում և անհատական, և թիմային։ Նրանց կազմում Ինձ դուր է գալիս Տեր Շտեգենը, Պիկեն, Բուսկետսը և, իհարկե, Մեսին, որը միշտ առանցքային դեր է խաղում Հարձակման գծում», – Գոնսալեսի խոսքը մեջբերում է «Marca»-ն։

Լա լիգայի մրցաշարային աղյուսակում «Վալյադոլիդը» 14-րդ հորիզոնականում է գտնվում։ Թիմը «Բարսելոնայի» հետ կմրցի այսօր՝ 21:30-ին։

Facebook Comments