«Միլանի» կիսապաշտպան Իսմայել Բեննասերը դարձել է «ՊՍԺ»-ի գլխավոր տրանսֆերային նպատակը, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները:

Գաղտնիք չէ, որ Ֆրանսիայի գործող չեմպիոնները հետաքրքրություն են ցուցաբերում Աֆրիկայի Ազգերի անցած գավաթի լավագույն ֆուտբոլիստի նկատմամբ։

22-ամյա ալժիրցն անցած տարի «Էմպոլիից» է տեղափոխվել «Միլան»՝ 16 միլիոն եվրոյի դիմաց։

Բեննասերի պայմանագրում ամրագրված է 50 մլն եվրոյի չափով հրաժարագինը, սակայն այդ տարբերակը ակտիվ կլինի միայն 2021 թվականի ամռանը:

«ՊՍԺ»-ն մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել Բեննասերին, սակայն դա հեշտ չի լինի, քանի որ «Միլանն» արդեն մերժել է 30 միլիոն եվրոյի առաջարկը և մտադիր չէ բաժանվել իր տաղանդավոր ֆուտբոլիստից։

Facebook Comments