«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է իր տպավորություններով՝ «Ալավեսի» նկատմամբ հաղթանակից հետո(2:0):

«Իմ թիմը պայքարում է չեմպիոնական գավաթի համար։ Մինչև մրցաշրջանի ավարտը մնացել է անցկացնելու 3 հանդիպում։ Դեռ մենք չգիտեմ, ինչպես այն կդասավորվի։ Պետք է մի քիչ հանգստանալ, չնայած հաղթանակը՝ դա լավագույն հանգիստն է։

Ինչ վերաբերվում է 3 հանդիպումներում նշանակված 11մ․ հարվածներին, ես կարծում եմ եթե մրցավարը նշանակում է, ուրեմն դա 11մ․ հարված է։ Գլխավորը գոլեր խփելն է, կարևոր չէ թե ինչպես»,- Զիդանի խոսքերն է մեջբերում «Marca»-ն։

35-րդ տուրից հետո «Ռեալ Մադրիդը» գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ առաջ անցնելով «Բարսելոնայից» 4 միավորով։

Facebook Comments