«Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը կհամալրի «Տոտենհեմի» շարքերը, հաղորդում է «The Sun»-ը:
Ըստ պարբերականի՝ Լոնդոնյան ակումբը բրազիլացի խաղացողի հետ արդեն համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը, և վերջինս այնտեղ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով:
Ընթացիկ մրցաշրջանում Վիլիանը Անգլիայի առաջնության շրջանակներում մասնակցել է 33 հանդիպման:
Facebook Comments