Իտալացի մարզիչ Մասսիմիլիանո Ալեգրին կարող է գլխավորել իտալական ԹՈՓ ակումբներից մեկը, այս մասին հայտնում է «Sky Sport»-ը։

Աղբյուրի համաձայն՝ 52-ամյա իտալացի մասնագետը կարող է գլխավոր «Ինտերը»։ Իտալական ակումբի ղեկավարությունը կարող է հրավիրել Ալեգրիին, որպես Կոնտեին փոխարինող, ով կարող է հեռանալ «Ինտերից» այս ամռանը։

Նշենք, որ Ալեգրին ավելի վաղ գլխավորել է` «Միլանը» և «Յուվենտուսը»։

«Ինտերը» 31-րդ տուրից հետո հավաքել է 65 միավոր և Ա Սերիայում 4-րդ հորիզոնականում է այժմ գտնվում։

Facebook Comments