«Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին վնասվածքի պատճառով ստիպված կլինի բաց թողնել Լոնդոնի «Արսենալի» դեմ անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի խաղը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Դելե Ալիի մոտ պահպանվում են ծնկատակի ջիլերի հետ կապված խնդիրները։ Ավելի վաղ ֆուտբոլիստը բաց էր թողել «Էվերտոնի» և «Բորնմութի» հետ հանդիպումները։

Անգլիական Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ալին մասնակցել է 24 հանդիպման, խփել է 8 գոլ և կատարել է 5 գոլային փոխանցում:

«Տոտենհեմը» 34 տուրից հետո զբաղեցնում է 9-րդ տեղը, «Արսենալը» զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Թիմերին կիսում է միայն մեկ միավոր։

Լոնդոնյան դերբին կկայանա վաղը՝ հուլիսի 12-ին։ Հանդիպման սկիզբը Երևանի ժամանակով՝ 19 ։ 30-ին։

Facebook Comments